Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին. «Ժամանակ»

10:10, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին: ԲՀԿ-ականները իրենց զրույցներում չեն էլ թաքցնում, որ սպասում են մայիսի 30-ի արտահերթ նիստում ԱԺ բերվելիք կառավարության գործունեության ծրագրին ծանոթանալուն և հավանության արժանացնելուն: Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր ղեկավարած ըմդդիմադիր խմբակցության անդամներին թույլ կտա քվեարկել իրենց խղճի մտոք, նրանց խիղճն էլ ընդմիշտ իշխանության հետ է:
     Ինչպես հիշում եք՝ նախորդ անգամ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, բայց խմբակցության առանձին պատգամավորներ կողմ քվեարկեցին»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

2942 | 0
Facebook