Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավիճակը շփման գծում

09:50, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Իրավիճակը շփման գծում
     Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերn արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ):
     ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման ուղղությունները
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման ուղղությունները
3436 | 0
Facebook