Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան

01:25, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Մահացել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան

Այսօր 54 տարեկանում մահացել է Ա Սերիայի մրցավար և Բ Սերիայի մրցավարների ասոցիացիայի ղեկավար Ստեֆանո Ֆարինան։ Առաջիկա հանգստյան օրերի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ։ Նշենք, որ Ֆարինան իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 1995 թվականին։ Նա մրցավար է եղել Ա Սերիայի 236 խաղում և Բ Սերիայի 117 խաղում։ Բացի այդ, Ֆարինան սպասարկել է Իտալիայի սուպերգավաթի և 2006 թվականի Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումները։

4588 | 1
Facebook