Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվս մեկ ընկերություն թռիչքներ կիրականացնի Ստեփանակերտից․ ինչպիսի՞ն է Ադրբեջանի կողմից խոցելիության վտանգը

17:15, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Եվս մեկ ընկերություն թռիչքներ կիրականացնի Ստեփանակերտից․ ինչպիսի՞ն է Ադրբեջանի կողմից խոցելիության վտանգը
     Yell Extreme Park-ի` Ստեփանակերտի օդանավակայանից ներհանրապետական թռիչքներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու: MAMUL.am լրատվականի թղթակիցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ ներհանրապետական թռիչքներ արդեն մի քանի տարի է՝ իրականացվում են, նորությունն այն է, որ ավելացել է ևս մեկ ընկերություն: «Փոքր ավիացիա է գործում Արցախում, որը տարբեր թռիչքներ է իրականացնում դեպքի Ստեփանակերտ և Արցախի այլ բնակավայրեր։ Այս ընկերությունն էլ իր անձնական նախաձեռնությամբ իրականացնում է թռիչքներ՝ պահպանելով համապատասխան կանոնները»:
     Խոսնակից հետաքրքրվեցինք՝ վտանգավո՞ր չեն արդյոք այդ թռիչքները: «Վտանգ կա, բայց ոչ այնպես, ինչպես մեծ ավիացիայի դեպքում, հատկապես, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է խոցել այն մասում, որն իրեն ավելի մոտ է գտնվում։ Իսկ սա դժվար է խոցելը, թեև չենք ասում՝ հնարավոր չէ»:
     Վերջինի խոսքով՝ այդ թռիչքներն օգտագործվում են գյուղատնտեսության, ինչպես նաև տարբեր նկարահանումների նպատակով, երբեմն՝ տոնական օրերին։
     Ինքնաթիռները երկու տեղանոց են, նախատեսված օդաչուի և ուղևորի համար:
Եվս մեկ ընկերություն թռիչքներ կիրականացնի Ստեփանակերտից․ ինչպիսի՞ն է Ադրբեջանի կողմից խոցելիության վտանգը
Եվս մեկ ընկերություն թռիչքներ կիրականացնի Ստեփանակերտից․ ինչպիսի՞ն է Ադրբեջանի կողմից խոցելիության վտանգը
Եվս մեկ ընկերություն թռիչքներ կիրականացնի Ստեփանակերտից․ ինչպիսի՞ն է Ադրբեջանի կողմից խոցելիության վտանգը
9504 | 0
Facebook