Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչից է առաջանում արգանդի միոման և ինչպես բուժել այն

00:10, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Ինչից է առաջանում արգանդի միոման և ինչպես բուժել այն

Գինեկոլոգիական ամենատարածված խնդիրներից մեկն արգանդի միոման է: Դա բարորակ ուռուցք է, որն առաջանում է մկանային և շարակցային հյուսվածքների տարրից: Ըստ մանկաբարձ- գինեկելոգ Պավել Սոցկիյի` միոմայի առաջացման պատճառները շատ են. «Առաջին տեղում հորմոնային խանգարումներն են: Մեծ դեր է խաղում նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաև պետք չէ մոռանալ բազմաթիվ արհեստական վիժումների և ներարգանդային բուժգործողությունների մասին»:
     Բժշկի խոսքով` կանայք հիմնականում կարող են նշել հետևյալ գանգատները` ցավ, դաշտանային ֆունկցիայի խանգարում, որն արտահայտվում է առատ դաշտանի ձևով, միջդաշտանային արնահոսությունների կամ երկարատև դաշտանի ձևով: «Ավելի երիտասարդ կանայք, ովքեր դեռ նոր պետք է երեխաներ ունենան, նշում են հաճախակի վիժումներն և չբերությունը»: Ըստ մասնագետի` արգանդի միոմայի բուժման երկու տարբերակներ կան. դեղորայքային և վիրահատական: Այն հիմնականում կախված է հիվանդի տարիքից:
     Եթե տարիներ շարունակ միոման չի աճում և կինն էլ հղիանալ չի պլանավորում, ապա կարելի է բուժել դեղահաբերի միջոցով: Երիտասարդ կանանց, որոնք ուզում են երեխա ունենալ, բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ վիրահատություն անցնել՝ հեռացնելու ուռուցքը: Սակայն, եթե ուռուցքային հանգույցները չափազանց շատ են կամ էլ շատ մեծ են, բժիշկները ստիպված են լինում հեռացնել ողջ արգանդը: Այդ պատճառով, մասնագետների պնդմամբ` միոման ժամանակին բացահայտելու ճիշտ տարբերակը տարին մեկ անգամ գինեկոլոգի մոտ ստուգման գնալն է:

25848 | 0
Facebook