Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքացիների մեջ կային մարդիկ, ովքեր փորձում էին հանդարտեցնել լարված իրավիճակը»․ ոստիկանի ցուցմունքը՝ Սարի թաղի գործով

15:45, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
«Քաղաքացիների մեջ կային մարդիկ, ովքեր փորձում էին հանդարտեցնել լարված իրավիճակը»․ ոստիկանի ցուցմունքը՝ Սարի թաղի գործով

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Սարի թաղի 10 բնակիչների գործով դատական նիստը: Այսօր դատական նիստի ընթացքում հարցաքննվել է ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Մխոյանը: «Չեմ ճանաչում Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին ու Էդուարդ Զեյթունյանին: Մենք 8-10 հոգի էինք, խառնաշփոթ էր, գոռգոռոցներ էին, մեկ տարի է անցել, հստակ չեմ կարող հիշել մանրամասները: Քաղաքացիների մեջ կային մարդիկ, ովքեր փորձում էին հանդարտեցնել լարված իրավիճակը, հետո քաշքշուկ, հրմշտոց սկսվեց, քարերով սկսեցին հարվածել, մոտեցավ ոստիկանության զրահապատ մեքենան, կրքերը հանդարտվեցին»,- ասել է նա:
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Սարի թաղի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։

2995 | 0
Facebook