Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միևնույն բժիշկն արդեն երրորդ անգամ իրականացրել է սեռական օրգանի հաջող փոխպատվաստում

00:05, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Միևնույն բժիշկն արդեն երրորդ անգամ իրականացրել է սեռական օրգանի հաջող փոխպատվաստում

ՀԱՀ-ի վիրաբույժներն իրականացրել են սեռական օրգանի փոխպատվաստման՝ աշխարհում արդեն երրորդ բարեհաջող վիրահատությունը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 40-ամյա տղամարդը զրկվել է սեռական օրգանից 23 տարեկանում՝ թլպատման հետևանքով առաջացած բարդություններից:
     Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվել է ապրիլի 21-ին և տևել է 10 ժամ: Այն ղեկավարել է պրոֆեսոր Անդրե վան դեր Մերվեն: Նախորդ երեքը ևս իրականացրել են այս բժշկի շնորհիվ: Նմանատիպ առաջին վիրահատությունն անց է կացվել 2014 թվականին, երկրորդը՝ 2016-ին:
     Պացիենտի միզարձակման և վերարտադրողական ֆունկցիաները կվերականգնվեն առաջիկա 6 ամիսների ընթացքում: Դրանից հետո դաջվածքի միջոցով կվերացվի փոխպատվաստված օրգանի ու մարմնի մաշկերի միջև գունային տարբերությունը:

Աղբյուրը` life.ru
19975 | 0
Facebook