Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ու Պաղեստինի առաջնորդները Թրամփին խոստացել են աշխատել հակամարտության կարգավորման շուրջ

14:25, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Իսրայելի ու Պաղեստինի առաջնորդները Թրամփին խոստացել են աշխատել հակամարտության կարգավորման շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեթղեհեմում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո համոզմունք է հայտնել, որ Իսրայելն ու Պաղեստինը կարող են հաշտության եզրեր գտնել։ Թրամփն առաջարկել է նրանց օգնել այդ հարցում ու հայտնել, որ երկու երկրների ղեկավարները խոստացել են աշխատել հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ի լրատվական գործակալութունը։

«Ես իսկապես լիահույս եմ, որ ԱՄՆ-ն կարող է օգնել Իսրայելին ու պաղեստինցիներին խաղաղություն հաստատել՝ նոր հույս բերելով տարածաշրջանին ու նրա ժողովուրդներին։ Դա Մերձավոր Արևելքում հաշտության մեկնարկ և հիասքանչ ձեռքբերում կլինի»,- ասել է նա։

Խոսելով Մերաձվոր Արևելքի կարգավորմանը միանալու պատրաստակամության մասին՝ նա կրկին զերծ է մնացել իր խաղաղարար նախաձեռնությունները կոնկրետացնելուց, սակայն նա պաղեստինցիներին խոստացել է օգնել տնտեսության զարգացման հարցում և ահաբեկչության դեմ պայքարում։

7664 | 7
Facebook