Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից»․ Լևոն Այվազյան

14:15, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
«Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից»․ Լևոն Այվազյան

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը լրագրողների հետ զրույցում Ռուսաստանից Հայաստան սպառազինության ներկրկման վարկային համաձայնագրի մանրամասները ներկայացնելու ընթացքում տեղեկացրել է, որ 200 մլն միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը շարունակվում է. «Մինչև 2019 թվականը Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմատեխնիկանան համագործակցության շրջանակներում տարբեր սպառազինության տեսակներ ու ռազմամթերք է ներկրվել և ներկրվելու Հայաստան»: Անդրադառնալով ռազմատեխնիկայի ձեռքբերման գներին՝ Այվազյանը տեղեկացրել է, որ այն գները, որոնք գործում են ՌԴ բանակի համար, նույն գները գործում են նաև Հայաստանի դեպքում»: Շրջանառվող ադրբեջանական այն լուրերին, թե հայկական կողմն օրերս մարտական անօդաչու սարքեր է գործի դրել, ասել է․ «Անօդաչուներ նոր չէ, որ մենք կիրառում ենք, արդեն բավական երկար տարիներ կիրառում ենք: Ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ես ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետև դա պետական գաղտնիք է համարվում»,- ասել է նա:

3780 | 2
Facebook