Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արման Ղարիբյանն ահազանգում է՝ Բուզանդ 101 հասցեում ծառեր են հատել

15:20, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Արման Ղարիբյանն ահազանգում է՝ Բուզանդ 101 հասցեում ծառեր են հատել
     Բուզանդ 101 հասցեում ծառեր են հատել։ Մեր ահազանգով եկան ոստիկաններ ու Կենտրոն կանաչապատումի ներկայացուցիչը: Պարզվեց, Տաշիր գրուպը թույլտվություն ունի կենտրոնում այգի կառուցելու-կանաչապատելու, նաև ծառի ճյուղեր կտրելու թույլտվություն ունեն, սակայն ծառ հատելու թույլտվություն չունեին: Հատել են մոտ 4-5 փոքր ծառեր: Շուտով քաղաքապետարանի աշխատակիցները կմոտենան, որպեսզի տուգանեն ծառերը հատողներին: Երբ պաշտոնական թուղթը ունենանք, կգրեմ:
     Քրիստինա Գևորգյանը գնում է Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ բացատրություն տալու:
3790 | 1
Facebook