Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը

13:45, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Լարված իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը
     Այսօր՝ մայիսի 23-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Նորաբաց ավտոճանապարհի Մասիս քաղաքի խաչմերուկի հատվածում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Նորաբաց գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն, Արարատի մարզպետարանը վերջապես կատարեն իրենց խոստումը և նշված ճանապարհահատվածում վերացնեն մարդաբոյ փոսերը։ «Գյուղում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ խմելու ջրից սկսած, անբարեկարգ ճանապարհներով վերջացրած։ Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը թույլատրեց, որպեսզի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը նաև մեր գյուղ գա, սակայն որոշ ժամանակ անց մարդաբոյ փոսերի պատճառով վարորդները հրաժարվում են քշել գյուղ։ Մենք գիտենք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բարի կամք է դրսևորել և մեզ տվել տրանսպորտը, ու հիմա ոչ Երևանի քաղաքապետարանի մեղքով վարորդները ստիպված չեն գալիս գյուղ, քանի որ ամեն անգամ գյուղ գալուց ավտոբուսները տանում են արհեստավոի մոտ՝ վերանորոգման։ Եթե կարճ ժամանակում կատարվեն քանդված ճանապարհների փոսալցման աշխատանքներ, հավատում ենք, որ Երևանի քաղաքապետը նորից բարի կամք կդրսևորի»։ Այս պահին նշված վայր են ժամանել Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանը և Արարատի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա։ Ժողովուրդը մարզպետարանի պաշտոնյայի մասին ասում էր, որ ինքը հերթական անգամ եկել է՝ գյուղացիներին ականջին լապշա կախելու»։
     Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում։
8851 | 0
Facebook