Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավաբանական անձանց ներգրավող ամենաշահավետ դրամային ավանդերը` ՀՀ բանկերում

13:10, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Իրավաբանական անձանց ներգրավող ամենաշահավետ դրամային ավանդերը` ՀՀ բանկերում
     Հայաստանում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, դրամային հետևյալ ավանդներն են ընդունում իրավաբանական անձանցից.
     Իրավաբանական անձանցից ամենաշահավետ` 13% եկամտաբերությամբ դրամային ավանդներն ընդունում է «Արցախբանկ»-ն` ավանդ «Ժամկետային»:
     11.5% եկամտաբերությամբ ավանդ ներգրավում է «Կոնվերսբանկ»-ն` ավանդ «Պրոգրես»:
     «Ինեկոբանկ»-ը ներգրավում է «Պարզ» ավանդ` 11% եկամտաբերությամբ:
     10% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են նաև «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ»`Ավանդ «Կամավոր կուտակային», «Արմսվիսբանկ»-ն` ավանդ «Փոխառություն» և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ»՝ ավանդ «Ժամկետային»:
     Հայաստանյան բանկերում իրավաբանական անձանց ներգրավող դրամային մյուս ավանդատեսակներին, դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
     Իսկ ըստ դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Արցախբանկ»-ը:
5325 | 0
Facebook