Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որն է թունավոր ամենաերկար օձը

21:10, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Որն է թունավոր ամենաերկար օձը

Ասիայում ու Աֆրիկայում կան կոբրաների բազմաթիվ տեսակներ, իսկ նրանցից ամենամեծն՝ արքայական կոբրան, համարվում է մոլորակի թունավոր ամենաերկար օձը: Արքայական կոբրայի երկարությունը հասնում է 5-6 մետրի: Այն ապրում է հարավ արևելյան Ասիայում ու Հնդկաստանում: Արքայական կոբրայի մեկ խայթոցն ունակ է տապալել փղին ընդամենը 3 ժամվա ընթացքում: Նրա գրեթե անսպառ թույնը կարող է սպանել մինչև 15 մարդու: Արքայական կոբրան հանդիպում է Ասիայի հարավային շրջաններում: Այն հայտնվել է Կարմիր գրքում, քանի որ որսագողերը որսում են կոբրան մսի և կաշվի համար. արքայական կոբրայի միսը համարվում է համադամ ուտեստ: Արքայական կոբրան վնասակար է նաև ինքն իր տեսակի համար, քանի որ կարող է հարձակվել նաև յուրայինի վրա:

13870 | 0
Facebook