Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Խոջոյանը բողոք չի ներկայացնի Վերաքննիչ դատարան

12:20, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Արսեն Խոջոյանը բողոք չի ներկայացնի Վերաքննիչ դատարան

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Նրա պաշտպան Աննա Մեժլումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը հրաժարվել է վերաքննիչ բողոք ներկայացնելուց: Նշենք, որ Արսեն Խոջոյանը, ով կասկածվում էր դանակի բազմաթիվ հարվածներով 17-ամյա Աստղիկ Հանիսյանին սպանելու համար, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։
     Հիշեցնենք, որ Աստղիկ Հանիսյանը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի շրջանում: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունիսի 24-ին ոստիկանության Շամշադինի բաժին են բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին: Վերջինը խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը: Արսեն Խոջոյանը ձերբակալվել է:

5657 | 0
Facebook