Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ոչ մի տղամարդ արժանի չէ, որ տառապեք անհարմար բարձրակրունկների վրա. 10 խորհուրդ 35-ն անց կանանց

22:05, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ոչ մի տղամարդ արժանի չէ, որ տառապեք անհարմար բարձրակրունկների վրա. 10 խորհուրդ 35-ն անց կանանց

Լրագրող Ալլա Բոգոլեպովան ի մի է բերել 10 խորհուրդ, որոնք անպայման պետք կգան 35-ն անց կանանց: Նա խոստովանել է, որ այս փորձը հիմնված է սեփական սխալների վրա ու կօգնի մյուսներին՝ չկրկնել այդ սխալները:
     1. Ինչքան էլ որ երկար ու գրավիչ լինի երեկույթն, ամեն ինչ արա, որ արթնանաս քո ննջասենյակում:
     2. Թխվածքաբլիթի ու խնձորի միջև ընտրություն կատարելիս ընտրիր մի բաժակ ջուրը:
     3. Եթե կեսգիշեր է, բայց դու դեռ պետք է լվանաս գլուխդ, էպիլյացիա անես ու մանիկյուր քսես, միշտ ընտրիր քունը: Մազոտ ոտքերը կարելի է թաքցնել, գլխին գել քսել, իսկ եղունգները ծածկել թափանցիկ հիմքով՝ տրոլեյբուսի մեջ: Բայց ոչինչ չի թաքցնի հյուծված ու ճմրթված արտաքինն ու գարշելի տրամադրությունը: Միշտ ընտրիր քունը:
     4. Ճանապարհորդիր՝ օգտագործելով դրա համար ցանկացած հնարավորություն: Նոր տպավորությունները միակ միջոցն են փորձ հավաքելու՝ առանց ծերացման:
     5. Նախքան իրադրությունը գնահատելն՝ ինքդ քեզ հարց տուր՝ բայց արդյո՞ք դա իմ գործն է: Այնուհետև բերանդ փակիր ու գնա աշխատելու:
     6. Ժամանակն ու հույզերը ոչ ադեկվատ մարդու վրա ծախսելն իմաստ ունի միայն մի պարագայում՝ երբ դու բժիշկ ես, իսկ նա պացիենտ, ով քեզ վճարելու է:
     7. Բուռն սիրավեպի ու փող աշխատելու միջև միշտ ընտրություն կատարիր հօգուտ երկրորդի:
     8. Վիճաբանության մեջ ծնվում է ոչ թե ճշմարտությունն, այլ գլխացավը: Ժամանակին ասա՝ այո, դու ճիշտ ես և խնայիր և՛ ժամանակդ, և՛ նյարդերդ:
     9. Մի քանի օր մենությունն առավել օգտակար է, քան սպա-սալոնը:
     10. Ոչ մի տղամարդ արժանի չէ, որ տառապես անհարմար բարձրակրունկների վրա:

10468 | 0
Facebook