Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կադրային ջարդ` Երևանի թիվ 79 մանկապարտեզում». Անահիտ Բախշյան

11:45, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
«Կադրային ջարդ` Երևանի թիվ 79 մանկապարտեզում». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի թիվ 79 մանկապարտեզի դաստիարակներից Անահիտ Կոմիտասյանից դիմում-բողոք է ստացել մանկապարտեզի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ: «Կադրային ջարդ է սկսվել մանկապարտեզում, տասնյակից ավելի աշխատողներ տնօրենի ժ/պ-ի պահանջով դիմում են գրել ու ազատվել աշխատանքից, «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին մասնակցելու համար հավաքած գումարը որակել է որպես դրամահավաքություն և այդ պատրվակով դաստիարակից ևս պահանջել է դիմում գրել և ազատվել, որից նա հրաժարվել է: Տիկին Կոմիտասյանը պնդում է, որ սա ունի մեկ նպատակ՝ ազատվել մանկապարտեզի հին կադրերից, փոխարենը բերել իր կադրերը, և սա արվում է անազնիվ մեթոդներով: Այս փաստը խոսում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողական զրոյական մակարդակի մասին: Դեպքի առնչությամբ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ուսումնասիրել դաստիարակի կողմից մատնանշված փաստերը, արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ որոնք կհրապարակայնացվեն: Տեղի է ունեցել Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում, քանի որ աշխատողը առանց նկատողությունների 1 օրվա մեջ ազատվել է աշխատանքից: Այս փաստը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կարող է կանգնեցնել դատարանի առջև: Նկարում Անահիտ Կոմիտասյանի՝ աշխատանքից ազատվելու հրամանն է»,- գրել է Անահիտ Բախշյանը։

«Կադրային ջարդ` Երևանի թիվ 79 մանկապարտեզում». Անահիտ Բախշյան
«Կադրային ջարդ` Երևանի թիվ 79 մանկապարտեզում». Անահիտ Բախշյան
9571 | 0
Facebook