Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երկար մտորումներից հետո ԱԺ նախագահը գրանցվել է «Ֆեյսբուք»-ում

11:35, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Երկար մտորումներից հետո ԱԺ նախագահը գրանցվել է «Ֆեյսբուք»-ում

ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ու քիչ առաջ հետևյալ գրառումն արել․
     «Երկար մտորումներից հետո որոշեցի Ձեզ հետ կապ պահպանել նաև Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Կարծում եմ՝ աշխարհում ստեղծված ժամանակակից հնարավորություններից օգտվելն անհրաժեշտություն է դարձել։ Խոստանալ, թե մշտապես կլինեմ ցանցում, մշտապես հասանելի ու մշտապես ակտիվ, ցավոք չեմ կարող, բայց վստահեցնում եմ, որ հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործելու եմ հնարավորինս ակտիվ։
     Ձեր օգնությամբ փորձելու եմ մշտապես տեղեկացված լինել հասարակությանը հուզող խնդիրներին ու դրանց համար, կրկին ձեր օգնությամբ, գտնել արդյունավետ ու հանրօգուտ լուծումներ»։

4215 | 0
Facebook