Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեծ հպարտություն եմ ապրում, որ խաղացել եմ նրա հետ». խաղընկերների հուշերն` Արմեն Խոստիկյանի մասին

14:20, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
«Մեծ հպարտություն եմ ապրում, որ խաղացել եմ նրա հետ». խաղընկերների հուշերն` Արմեն Խոստիկյանի մասին

Փոքր դերերի մեծ վարպետ. այսպես էին բնորոշում թատրոնի, կինոյի ու էստրադայի սիրված կատակերգու Արմեն Խոստիկյանին, ով կդառնար 88 տարեկան: Նրա մասին հիշողություններն այսօր էլ թարմ են ու զվարճալի. խաղընկերները հիշում ու կարոտով են խոսում դերասանի մասին, իսկ հանդիսատեսը երբեք չի հոգնում նրա ստեղծած կերպարներից:
     «Մեծ հպարտություն եմ ապրում, որ խաղացել եմ Արմեն Խոստիկյանի հետ, շատ լավ մարդ էր, բարի, մաքուր ու զուլալ»,- MAMUL.am-ի հետ զրույցում պատմեց ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Ժուռնալիստների միության անդամ, հաղորդավարուհի Զառա Արամյանն, ում խոսքով՝ այսօր մեզանում շատ է պակասում նրա տեսակը:
     Զառա Արամյանը մինչ օրս լավ հիշում է իրենց «անկողնային տեսարանները»:
     «Մեր «անկողնային տեսարանների» ժամանակ Արմեն Միսակիչը չէր դիմանում հոգնածությանն ու փափուկ, տաքուկ անկողնում, դուբլերի արանքում իրոք քնում էր, ու ես ստիպված էի լինում ոտքիս ծայրով ներխուժել իր վերմակի տակ և ուժեղ հրել, որպեսզի արթնանա ու սկսենք խաղալ: Բայց և այնպես էր ստացվում, որ չէինք խաղում, այլ` ապրում էինք` իր քնած, և իմ չափից աշխույժ հոգեվիճակները»,- հիշում է դերասանուհին:

«Մեծ հպարտություն եմ ապրում, որ խաղացել եմ նրա հետ». խաղընկերների հուշերն` Արմեն Խոստիկյանի մասին
«Մեծ հպարտություն եմ ապրում, որ խաղացել եմ նրա հետ». խաղընկերների հուշերն` Արմեն Խոստիկյանի մասին

     «Շատ լավ մարդ էր, բանիմաց, կյանքում չեմ լսել, որ որևէ մեկին վատ բան աներ կամ ասեր, կամեցող էր, մաքուր ու ազնիվ, ու որքան կյանքում էր մաքուր, ազնիվ, այնքան էլ բեմում: Բեմն էլ է սիրում, երբ արվեստագետն ազնիվ է, ժողովուրդն էլ է դա զգում»,- հիշում է Աշոտ Ղազարյանը:
     Արմեն Խոստիկյանը 1951-ից աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր:
«Մեծ հպարտություն եմ ապրում, որ խաղացել եմ նրա հետ». խաղընկերների հուշերն` Արմեն Խոստիկյանի մասին
«Մեծ հպարտություն եմ ապրում, որ խաղացել եմ նրա հետ». խաղընկերների հուշերն` Արմեն Խոստիկյանի մասին

     Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում` «Ոսկե ցլիկ», «Մոր սիրտը», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Շրթներկ համար 4», «Մեր բակը», «Հարսնացուն Ջերմուկից» և այլն: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ: 1987-ին ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան: Արմեն Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում:

5769 | 0
Facebook