Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի ծաղրանկարի համար թուրքական պարբերականի տնօրինությունը 22․5 տարվա ազատազրկման է դատապարտվել

11:25, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Էրդողանի ծաղրանկարի համար թուրքական պարբերականի տնօրինությունը 22․5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակելու համար «Nokta» ամսագրի տնօրեններ Ջևհերի Գյուվենն ու Մուրադ Չափանը դատապարտվել է 22.5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Diken լրատվականը:

Ամսագրում լույս տեսած «Թուրքիայում քաղաքացիական պատերազմի սկիզբը» վերնագրով հոդվածում ներկայացված է մի նկար, որում Էրդողանը մահացած թուրք զինվորի դագաղի կողքին սելֆի անում: Ամսագրի տնօրինության դեմ մեղադրանք էր առաջադրվել երկրի նախագահին վիրավորելու և ժողովրդին Թուրքիայի հանրապետության դեմ զինված ապստամբության մղելու, ինչպես նաև զինված ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու համար:

3237 | 0
Facebook