Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փլուզվել է Էվերեստի գագաթը տանող թեք լանջը՝ գագաթը նվաճելը դարձնելով գործնականում անհնարին

23:10, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Փլուզվել է Էվերեստի գագաթը տանող թեք լանջը՝ գագաթը նվաճելը դարձնելով գործնականում անհնարին

Էվերեստի գագաթը բարձրանալու երթուղու ամենահայտնի կետերից մեկը՝ գրեթե ուղղահայաց Հիլարի թեքությունը, փլուզվել է, ինչի հետևանքով մոլորակի ամենաբարձր լեռան գագաթը նվաճելը դարձել է առավել դժվարին ու վտանգավոր: Լանջն այդպես էր կոչվել նորզելանդացի լեռնագնաց Էդմունդ Հիլարիի անունից: 13-մետրանոց լանջը բաղկացած էր ձյունից ու սառույցից, որոնք լեռնագնացները պետք է անցնեին մեկ առ մեկ:

Հնարավոր է, որ փլուզման պատճառը եղել է 2015-ին Նեպալում տեղի ունեցած աղետալից երկրաշարժը, որը խլեց ավելի քան 8000 մարդու կյանք: Ստորգետնյա ցնցումները սողանքներ ու ձնահյուսեր էին առաջացրել նաև Էվերեստի գագաթին:

Թե փլուզումից հետո ինչպես պետք է կազմակերպվի վերելքը դեպի լեռան գագաթ, դեռ պարզ չէ:

17879 | 0
Facebook