Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արթուր Գևորգյանը վաճառել է ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություններ մատուցող «Յուտեկ Ավտո» ՍՊԸ-ի 50%-ը

17:15, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Արթուր Գևորգյանը վաճառել է ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություններ մատուցող «Յուտեկ Ավտո» ՍՊԸ-ի 50%-ը
     ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը վաճառել է ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություններ մատուցող «Յուտեկ Ավտո» ՍՊԸ-ի իր բաժնեմասի 50%-ը։ Ասում են՝ վաճառքը տեղի է ունեցել ձմռան վերջին օրերին ու չի բացառվում, որ փեսայից հետո ոստիկանությունը չշարունակի համագործակցությունն այդ ընկերության հետ։ Ի դեպ, Գևորգյանի հետ կապված աղմկահարույց վերջին լուրերը նրա՝ ԱՄՆ-ում ձեռք բերած անշարժ գույքի մասին էին։ Առանձնատներից մեկը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար դոլար ընդհանուր արժեքով, մյուսը՝ Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ։ Ու թեև Գևորգյանը հերքել էր տեղեկությունները, բայց մամուլում տարածվել էին բոլոր փաստաթղթերը։ Ավելին, իրավապաշտպանները պատկան մարմինների ուշադրությունն էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ նա իր հայտարարագրում չի նշել ամերիկյան անշարժ գույքի մասին, բայց հարցը քննության չէր առնվել։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20787 | 1
Facebook