Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենին խոլերայի համաճարակ է սպառնում. արդեն զոհվել է 250 մարդ

15:05, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Եմենին խոլերայի համաճարակ է սպառնում. արդեն զոհվել է 250 մարդ

Եմենը գտնվում է խոլերայի համաճարակի սպառնալիքի ներքո. մեկ ամսվա ընթացքում այնտեղ արդեն շուրջ 250 մարդ է մահացել, 100-ավոր մարդիկ ամեն օր վարակվում են այդ հիվանդությամբ: Այս մասին ահազանգում է «Փրկենք երախաներին» բարեգործական կազմակերպությունը:
     Առողջապահության համաշխարահային կազմակերպության տվյալներով` քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում հիվանդությունն արագ տեմպերով է տարածվում:
     Համաճարակն ավելի սուր է արտահայտված մայրաքաղաք Սանայում, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:
     ՄԱԿ-ի տվյալներով` բնակչության երկու երրորդը` մոտ 8 միլիոն մարդ, մաքուր ջուր ստանալու հնարավորություն չունի:
     Խոլերան տարածվում է աղտոտված ջրի կամ սննդի միջոցով: Դրա ախտանշաններն են սուր փորլուծությունն ու սրտխառնոցը: Հիվանդության ընթացքը շատ ծանր է, ու առանց համապատասխան բուժման՝ մարդը կարող է մահանալ հաշված ժամերի ընթացքում:
     «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է անում օգնություն հասցնել Եմենին:
     Նշենք, որ ԱՀԿ տվյալներով` քաղաքացիական պատերազմի ընթացքում Եմենում 300 հիվանդանոց և պոլիկլինիկա է ավերվել:

5728 | 0
Facebook