Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մեր իշխանությունները հրահանգ տան ոչնչացնել այն կրակակետը, որից ոչնչացրել են մեր զինվորին, կհասկանան, որ համարժեք պատասխան ենք տալիս». Վահան Բադասյան

14:40, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Եթե մեր իշխանությունները հրահանգ տան ոչնչացնել այն կրակակետը, որից ոչնչացրել են մեր զինվորին, կհասկանան, որ համարժեք պատասխան ենք տալիս». Վահան Բադասյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սահմանային իրավիճակից, Արցախի հակամարտության կարգավորման եղանակներից, արցախցի ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը կարծիք է հայտնել, որ հայկական կողմի պատասխանն ադրբեջանական ցանկացած ագրեսիայի պետք է մի քանի անգամ ուժգին լինի։ «Միայն ծանր կորուստներ կրելու դեպքում Ալիևի վարչակարգը կհրաժարվի Արցախը վերցնելու մտքից… Եթե մեզ խփում են, մենք պարտավոր ենք 100 միլիմետրանոցով հակահարված տալ: Մեզ հարցնում են` չեք վախենո՞ւմ, որ պատերազմ կլինի: Բա ինչո՞ւ Ադրբեջանը մեր զինվորի կյանքը խլելով` չի վախենում: Պետք է այնպես անենք, որ իրենք վախենան պատերազմից: Եթե մի քանի զոհ էլ տանք, ընդհարում լինի, իրենք էլ զոհեր կունենան, ու հաջորդ անգամ չեն համարձակվի, ու ես սա ասում եմ նաև սեփական փորձից: Այն ժամանակ, երբ համարժեք էինք հակահարված տալիս, հարգում էին մեզ, փաստաթուղթը, Մինսկի խմբի հորդորները, իսկ այժմ չեն հարգում: Երկչոտ է հայկական կողմը ու սա էլ մեր ժողովրդի մեջ մտցնում են, որ Ադրբեջանը ռազմական առումով ավելի ուժեղ է: Ռազմական տեխնիկայի առավելությունը չէ պատերազմի հաղթանակի համար: Եթե մեր իշխանությունները հրահանգ տան ոչնչացնել այն կրակակետը, որից ոչնչացրել են մեր զինվորին, կհասկանան, որ մենք համարժեք պատասխան ենք տալիս ու առավել զգոն կլինեն»,- ասել է ազատամարտիկը` հավելելով, որ հաջողության հասնելու համար պետք է աշխատանքներ տանել դիվանագիտական, կրթական, մշակութային և տնտեսական ոլորտներում:
     Հարցին` հանարվո՞ր է հակառակորդը պատրաստվում է ռազամական նոր գործողությունների, քանի որ սահմանին հանգիստ չէ, ազատամարտիկն ասել է. «Եթե տեսնում ենք, որ պատերազմն անխուսափելի է, պետք է սթափ ուղեղով վերաբերվել դրան: Պետք չէ մեր ժողովրդին վախեցնել պատերազմով, ինչպես անում է առաջին նախագահը: Ու մեր մյուս նախագահների օրոք շարունակվում է դա, պետք չէ վախենալ դրանից, եթե այն չոքել է դռանդ: Եթե ուզում ես խաղաղություն, ուրեմն պետք է պատերազմի լավ պատրաստվես, և պատերազմից չպետք է վախենաս»:
     Բադասյանի խոսքով` Հայաստանն, ի վերջո, պիտի հրաժարվի անպտուղ բանակցություններից Բաքվի հետ՝ Արցախն ընդգրկելով իր կազմ. «Այսպես շարունակելով՝ մենք Ադրբեջանին հույս ենք տալիս, որ ինքը գրավի Արցախը։ Ինքը միայն Արցախը չի ուզում գրավել, ինքը և Զանգեզուրն է ուզում, և Վայոց Ձորն է ուզում, և վերջերս էլ Երևանն էր ուզում»։

4990 | 4
Facebook