Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ավազակի և մարդասպանի խամաճիկ»․ Մաքքեյնը՝ Սերգեյ Լավրովի մասին

14:05, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Ավազակի և մարդասպանի խամաճիկ»․ Մաքքեյնը՝ Սերգեյ Լավրովի մասին

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը Fox News Sunday հաղորդման ընթացքում մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հանդիպումը, որը կայացել է Սպիտակ տան Oվալաձև կաբինետում։ Նա կարծիք է հայտնել, որ ՌԴ ԱԳ նախարարը «Սպիտակ տան Օվալաձև կաբինետում անելու բան չունի»:

Մաքքեյնը ռուս նախարարին անվանել է «ավազակի և մարդասպանի խամաճիկ», «Վլադիմիր Պուտինի քարոզիչ»: Ամերիկացի սենատորը մեղադրել է ՌԴ նախագահին, քանի որ վերջինը ռուսական զենքը կիրառում է Հալեպի հիվանդանոցներին հարվածելու համար:

5852 | 3
Facebook