Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զայրացած փիղն սպանել է իր ցեղակիցների վրա կրակող որսորդին

01:10, երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Զայրացած փիղն սպանել է իր ցեղակիցների վրա կրակող որսորդին

Զիմբաբվեում որս անող որսորդական պրոֆեսիոնալ խմբի անդամ Թեունիս Բոտան մահացել է փղի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Սաֆարիի ընթացքում որսորդները հանկարծակի հանդիպել են փղերի խմբի, որը հարձակվել է նրանց վրա: Բոտան սկսել է կրակել կենդանիների ուղղությամբ, ինչից հետո փղերից մեկը կնճիթով բռնել է նրան ու վեր բարձրացրել: Մյուս որսորդները ևս սկսել են կրակել փղի վրա, ինչի հետևանքով անշնչացած հսկան ընկել է Բոտայի վրա ու սպանել:

Ավելի վաղ Զիմբաբվեում սպանվել էր Բոտայի ընկերն, ով ևս պրոֆեսիոնալ որսորդ էր: Նրան կերել են կոկորդիլոսները:

14597 | 1
Facebook