Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական ելույթների համար Գևորգ Սաֆարյանին սպառնում է 2-5 տարի ազատազրկում»․ պաշտպան

16:25, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Քաղաքական ելույթների համար Գևորգ Սաֆարյանին սպառնում է 2-5 տարի ազատազրկում»․ պաշտպան

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին նոր մեղադրանք է առաջադրվել, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի առաջին մասով` հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ: Սա զուտ քաղաքական մեղադրանք է»,- ասաց Հայրապետյանը: Նրա խոսքով՝ մեղադրանքի հիմքում որպես ապացույց նշում են Գևորգ Սաֆարյանի մի քանի ելույթները, որոնք տեղի են ունեցել հանրահավաքների ժամանակ։ «Մասնավորապես՝ մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել՝ «Կամ կունենանք Նոր Հայաստան, կամ ես կզոհվեն Բաղրամյանի մատույցներում» վերնագրով տեսանյութը և մի շարք քաղաքական այլ ելույթներ։ Սաֆարյանի ելույթները որակում են որպես սադրիչ, ընդվզման կոչեր պարունակող ելույթներ, և նմանատիպ ելույթների համար համար նրան սպառնում է 2-5 տարվա ազատազրկում»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Սաֆարյանը քաղաքական հայացքների համար է ձերբակալված:
     Հիշեցնենք, որ անցյալ տարի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Գևորգ Սաֆարյանին, ում դատապարտել են 2 տարվա ազատազրկման, մեղադրանք էր առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

2937 | 0
Facebook