Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել

14:20, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել

2016թ․ դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը դրվեց քվեարկության և 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ հաստատվեց: Այն` 2017-ի հունվարի 1-ից էլ ուժի մեջ մտավ և համաձայն համապատասխան օրենքի՝ 2017թ․ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարում այս հիմնադրամին:
     Եվ այսպես, 2017 թվականի հունվարի 1-ից հայկական զինված ուժերում զոհված 9 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել: Փոխհատուցման գումարը կազմում է 90 մլն ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի 10-ական մլն դրամ:
     1000plus.am-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ սահմանին զոհված զինծառայողներից յուրաքանչյուրի ընտանիքը 10 մլն դրամ փոխհատուցում է ստացել:
     2017 թվականի հունվարի 16-ին մահացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի ընտանիքը ևս 10 մլն դրամի փոխհատուցում է ստացել, իսկ ամսական գումարը կազմում է 250 հազար դրամ:
     Հունվարի 18-ին մահացած ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Անդրանիկ Մուսիկյանի ընտանիքը միանվագ ստացել է 10 մլն դրամ, իսկ ամսական 200 հազար դրամ:
     Հունվարի 22-ին մահացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Ուլուբաբյանի ընտանիքը 10 մլն դրամ միանվագ փոխհատուցում է ստացել, իսկ ամսական գումարը կազմում է 250 հազար դրամ:
     Փետրվարի 6-ին մահացած ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գոռ Գարեգինյանի ընտանիքը ևս միանվագ փոխհատուցում է ստացել 10 մլն դրամ, իսկ ամսական գումարը կազմում է 200 հազար դրամ:
     Փետրվարի 8-ին մահացած փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի ընտանիքը ևս 10 մլն դրամի փոխհատուցում է ստացել, իսկ ամսական գումարը կազմում է 300 հազար դրամ:
     Մարտի 1-ին մահացած մայոր Նվեր Բաբաջանյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է ստացել, իսկ ամսական գումարը կազմում է 300 հազար դրամ:
     Մարտի 28-ին մահացած ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Ռաֆաելյանի ընտանիքը ևս 10 մլն դրամի փոխհատուցումը ստացել է, իսկ ամսական գումարը կազմում է 200 հազար դրամ:
     Մարտի 31-ին մահացած ավագ լեյտենանտ Գոռ Հովհանիսյանի ընտանիքը ևս 10 մլն դրամի փոխհատուցում ստացել է, իսկ ամսական գումարը կազմում է 300 հազար դրամ:
     Ապրիլի 24-ին մահացած ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հարությունյանի ընտանիքին ևս սահմանված 10 մլն դրամի փոխհատուցումը ստացել է, իսկ ամսական գումարը կազմում է 200 հազար դրամ:
     Նշենք, որ օրենքի համաձայն՝ զինծառայողի մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ:
     Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում էր ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին:

9315 | 2
Facebook