Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հնգյակից երկու աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում

12:35, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Հնգյակից երկու աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում
    
Հնգյակից ողջ մնացած երկու աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը: «Իրենք ստանում են ինտենսիվ խնամք՝ որպես օրահաս երեխաներ, որը շարունակվելու է մոտակա 2 ամիսը: Հիմա վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգներ չեմ տեսնում: Քաշը դանդաղ է ավելանում, ինչը նորմալ է, դեռ չեն մոտեցել 1 կգ-ին»:
Մասնագետի խոսքով՝ փոքրիկները շնչում են ինքնուրույն, շնչառական օժանդակություն համարյա չեն ստանում:
     Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Էրեբունի ԲԿ-ում լույս աշխարհ էր եկել հնգյակ՝ 4 աղջիկ 1 տղա: Ցավոք, մայիսի 6-ին մահացավ աղջիկներից մեկը, մայիսի 7-ին՝ երկրորդը, իսկ մայիսի 14-ին մահացավ նաև տղան:
4069 | 0
Facebook