Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իսրայելցի հայտնի երաժիշտն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

16:40, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Իսրայելցի հայտնի երաժիշտն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 31-ին համերգով հանդես կգա հանրաճանաչ Ավիշայ Քոենն իր եռյակի հետ: Եռյակի կազմում, բացի Ավիշայ Քոենից, հանդես են գալիս ամենապրոֆեսիոնալ երաժիշտներն` Իտամար Դոարին և Օմրի Մոռը:
     Տեղեկացնենք, որ Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող:
     Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել:
     Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս:
     2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով:
     «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:

2624 | 0
Facebook