Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպան է եղել

12:05, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպան է եղել

Աշխաբադում ինքնասպան է եղել Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Էրեշովը: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, նա ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:

Փոխվարչապետի ինքնասպանությունը տեղի է ունեցել մայիսի 3-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Բաթիր Էրեշովն զբաղվել է արդյունաբերական հարցերով: Ենթադրվում է, որ նա եղել է քրեական գործերից մեկի ֆիգուրանտ, որը հարուցվել է Թուրքմենստանում ծավալված հակակոռուպցիոն արշավի ընթացքում: Գործի շրջանակներում ապրիլի վերջին ձերբակալել են նաև նրա որդուն:

4031 | 1
Facebook