Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

14:10, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
    
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ նպատակով սույն թվականի մայիսի 23-ին առավոտյան ժամը 600-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
     Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝
     047-94-09-11, 047-94-39-11
     Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով:
2696 | 1
Facebook