Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը ցանկանում է փող «քամել» Սաուդյան Արաբիայից»․ Իրանի ԱԳՆ

11:30, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Թրամփը ցանկանում է փող «քամել» Սաուդյան Արաբիայից»․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Սաուդյան Արաբիայից փող «քամել»: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի՝ Էր Ռիադում Իրանի հասցեին արված քննադատական հայտարարություններին, հաղորդում է « ԻՌՆԱ» գործակալությունը:

«Նախագահական ընտրություններից անմիջապես հետո Իրանը ենթարկվել է Թրամփի գրոհին: Արտաքին քաղաքականություն, թե Սաուդյան Արաբիայից 480 հազար դոլարի քամում»,- Twitter-ում գրել է Զարիֆը:

Նա նաև իր գրառմանը կցել է Թրամփի ելույթից մի հատված, որտեղ վերջինը Սաուդյան Արաբիայի թագավորին շնորհակալություն է հայտնում ամերիկյան տնտեսության մեջ ներդրումների համար:
     Ավելի վաղ հայտնել ենք, որ Սաուդյան Արաբիան մտադիր է ամերիկյան ենթակառուցվածքային ծրագրերում մոտ 40 միլիարդ դոլարի ներդրում կատարել: Բացի այդ, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 միլիոն դոլար ներդնել ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում, որն զբաղվում է Մերձավոր Արևելքում կին ձեռներեցներին տրամադրվող օգնությամբ։

4540 | 0
Facebook