Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պերմյակովին ուրախ-ուրախ տվեցին, մինչդեռ Հրաչյայի հարցում պետությունը 4 տարի է՝ նույն երգն է երգում»․ Հրաչյա Հարությունյանի աներ

12:20, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Պերմյակովին ուրախ-ուրախ տվեցին, մինչդեռ Հրաչյայի հարցում պետությունը 4 տարի է՝ նույն երգն է երգում»․ Հրաչյա Հարությունյանի աներ

Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունից իրենց հայտնել են, որ Հրաչյային Հայաստան արտահանձնելու գործընթացը շարունակվում է: «Ոչ մի հարց չեն լուծում, միայն ասում են՝ սպասեք։ Արդեն 4 տարի է՝ պետությունը նույն երգն է երգում, սա պետություն չի։ Պերմյակովին ուրախ-ուրախ տվեցին, իսկ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը ձգձգվում է»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ հիմա էլ ռուսական դատարանը պետք է որոշում կայացնի Հրաչյային տեղափոխելու վերաբերյալ: Այն հարցին, թե երբ կլինի դատարանի որոշումը, Մարտիրոսյանն ասաց, որ պետք է սպասեն. «Նախարարությունից ասացին, թե հնարավոր է մինչև այս ամսվա վերջ վճիռը լինի: Մի տասն օր էլ դեռ պետք է սպասենք»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար ֆինանսական խնդիրները վերացված են։
     Հիշեցնենք` 2013թ. հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին: 18 հոգի մահացել էր, 60-ից ավելի մարդ` վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վերջինին մեղավոր էր ճանաչել վթարի համար և դատապարտել ազատազրկման: Հարությունյանի գործը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես այն բանի համար, երբ վթարից հետո նրան դատարան էին տարել չսափրված, կանացի խալաթով և հողաթափերով:

4837 | 1
Facebook