Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այս ամենը չի կարող այսքան հեշտ ընդունվել»․ Թիլերսոնը՝ Էրդողանի թիկնազորի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակման մասին

11:00, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Այս ամենը չի կարող այսքան հեշտ ընդունվել»․ Թիլերսոնը՝ Էրդողանի թիկնազորի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակման մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անդրադարձել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում էրդողանամետ խմբի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպին:

Ամերիկյան Fox TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Թիլերսոնը, ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնազորի իրականացրած հարձակման հետ կապված, պատասխանել է.

«Մենք Թուրքիայի դեսպանին կանչել ենք Պետքարտուղարություն և հայտնել, որ այս ամենը չի կարող այսքան հեշտ ընդունվել: Սկսված է հետաքննություն, որն այս պահին շարունակվում է: Մինչ որևէ որոշում կայացնելը՝ պետք է սպասենք դրա արդյունքներին: Սակայն թուրք դեսպանին մեր մտահոգությունն արդեն հայտնել ենք»:

Ամերիկացի լրագրողը, սակայն, Թիլերսոնին հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը սառնասրտորեն հետևել է ծեծկռտուքին, ինչին ի պատասխան Թիլերսոնը նորից կրկնել է, որ հարկավոր է սպասել հետաքննության արդյունքներին:

6646 | 1
Facebook