Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ... շատ դառնություններ եմ ճաշակել». աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը նշում է ծննդյան 93-ամյակը

11:15, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ... շատ դառնություններ եմ ճաշակել». աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը նշում է ծննդյան 93-ամյակը
     Այսօր ՀՀ Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 93-ամյակն է:
     «Ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»,- անկեղծանում է շանսոնյեն:
     9 տարեկանից Ազնավուրն արդեն երգում էր և ելույթ ունենում։ 1936-ից դեբյուտ է ունենում կինոյում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիկայի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյ:
     «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- ասել է Շառլ Ազնավուրը:
     Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում:
     Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է․ ամբողջ կյանքն ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա հայ է: 1998-ին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով:
     Մի քանի օրից Շառլ Ազնավուրը կրկին Հայաստանում կլինի: Ինչպես հայտնել էինք, «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետում կամփոփվեն լենգենդար շանսոնյեի կյանքն ու գործունեությունը, որի պրեմիերային ներկա կլինի ինքն անձամբ:
     Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի խոսքով` բեմադրության մեջ Շառլ Ազնավուրի մտորումներեն են, նրա հաղթանակը` ժամանակի նկատմամբ: «Նա իր երգերով կարողացավ հաղթել ժամանակին, նա կարողացավ իր արվեստը ժամանակից դուրս հանել»:
«Երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ... շատ դառնություններ եմ ճաշակել». աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը նշում է ծննդյան 93-ամյակը
4472 | 0
Facebook