Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները մի քանի օրվա անկումից հետո աճ են գրանցել

10:20, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Նավթի համաշխարհային գները մի քանի օրվա անկումից հետո աճ են գրանցել

Եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքն ապրիլի 18-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 54 դոլարի սահմանագիծը: Առավոտյան ժամը 6-ի սահմաններում եվրոպական նավթի 1 բարելի արժեքը հասել է 54.07 դոլարի:
     Աճել է նաև ամերիկյան WTI տեսակի նավթի արժեքը` հասնելով 50.80 դոլարի:
     Reuters-ի հաղորդմամբ` նավթի գների ավելացումը պայմանավորված է ՕՊԵԿ անդամ երկրների և Ռուսաստանի առաջիկա հանդիպման սպասելիքներով:

11746 | 0
Facebook