Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզչի անունը

16:40, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Հայտնի է «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզչի անունը

Բիլբաոյի «Աթլետիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կգլխավորի «Բարսելոնա»-ն։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։ 53-ամյա մասնագետն ընդունել է կատալոնական ակումբի առաջարկը։ Կատալոնացիների նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արդեն հայտնել է ֆուտբոլիստներին, որ նոր մարզիչը կգլխավորի ակումբը հունիսի 30-ից։ Հիշեցնենք, որ Վալվերդեն գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Լուիս Էնրիկեին, ով մարտի սկզբին հայտարարել է մրցաշրջանի ավարտին պաշտոնը լքելու մասին։

Էրնեստո Վալվերդե
Էրնեստո Վալվերդե
10246 | 0
Facebook