Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեան հայտնել է՝ ինչ հրթիռ է արձակել ԿԺԴՀ-ն

16:20, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Հարավային Կորեան հայտնել է՝ ինչ հրթիռ է արձակել ԿԺԴՀ-ն

Հարավկորեացի զինվորականները կարծում են, որ Հյուսիսային Կորեան այսօր միջին հեռահարության «Պուկուկսոն-2» բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Yonhap գործակալությունը:

Շտաբերի ղեկավարների հանձնաժողովի գնահատմամբ՝ հրթիռը բարձրացել է առավելագույն 560 կիլոմետր։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Ազգային անվտանգության խորհրդի շտապ խորհրդակցություն է հրավիրել ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռի արձակման առնչությամբ:

Վերջին հրթիռը ԿԺԴՀ-ն արձակել է մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 14-ին: Այդ ժամանակ Հյուսիսային Կորեան արձակել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որը անցնելով 787 կիլոմետր, ընկել էր Ճապոնական ծովը:

5813 | 0
Facebook