Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան անհայտ հրթիռ է արձակել

15:30, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան անհայտ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան Փհենան Նամդո նահանգի Փուկչան շրջանից անհայտ հրթիռի կամ արկ է արձակել: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» լրատվականը:
     Հարավկորեական իշխանությունների հաղորդմամբ` դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է եղել, որի թռիչքի հեռավորությունը կազմում է 500 կիլոմետր: Հրթիռն արձակվել է տեղի ժամանակով 16:59-ին:
     Ճապոնիայի NHK լրատվականը, երկրի Պաշտպանության նախարարությանը հղում անելով, հայտարարել է, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում` ճապոնական տնտեսական գոտուց դուրս:
     Ճապոնիայի կառավարությունը բալիստիկ հրթիռի փորձարկման առնչությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծել և հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ:

7351 | 0
Facebook