Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում 12-ամյա մարզուհին MMA-ի կանոններով հաղթել է 24-ամյա մրցակցուհուն

12:15, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Ճապոնիայում 12-ամյա մարզուհին MMA-ի կանոններով հաղթել է 24-ամյա մրցակցուհուն

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մայիսի 20-ին կայացած «Deep Jewels 16» MMA մարտերի մրցաշարի շրջանակներում 12-ամյա մարզուհին՝ Մոմո մականվամբ, սիրողական մենամարտում հաղթել է 24-ամյա Մոմոկո Յամասակիին։ Երկու մարզուհիները պաշտպանիչ սաղավարտներ են կրել, ինչպես նաև արգելված են եղել գլխին ուղիղ հարվածները։ 12-ամյա Մոմոն մենամարտի 3-րդ րոպեին խեղդող հնարք է կիրառել մրցակցուհու նկատմամբ։ Մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհելով Մոմոյին։

Նշենք, որ Մոմոյի համար սա նորամուտի մենամարտն էր, իսկ Յամասակիի համար՝ 5-րդ մենամարտը։ Մինչ այս նա երկու հաղթանակ է տոնել և 2 պարտություն կրել։

11590 | 0
Facebook