Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձերբակալվել է Անկարայում ահաբեկչություն ծրագրող ադրբեջանցի

13:10, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Ձերբակալվել է Անկարայում ահաբեկչություն ծրագրող ադրբեջանցի

Նախորդ գիշեր Անկարայի ոստիկանությունն իրականացրել է հակաահաբեկչական գործողություն ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկիչների, որոնք ահաբեկչություն են ծրագրել Անկարայում: Ահաբեկիչների ու իրավապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել է 2 գրոհային: Ահաբեկիչների ծրագրերի մասին հայտնի է դարձել, երբ Ստամբուլում ձերբակալված մեկ այլ ահաբեկիչ ցուցմունքներ է տվել: «Մենք հավաստի տեղեկություններ ունեինք, որ Ադրբեջանի քաղաքացին, որ ԴԱԻՇ ահաբեկիչ է, վերջին շրջանում սկսել է ակտիվություն ցուցաբերել: Նա մեքենա է վարձակալել ու դրանով ուղևորվել Անկարա: Նրան սկսել էին հետևել դեռ Ստամբուլում: Հենց այդ ադրբեջանցին է Անկարա բերել 2 ահաբեկիչների ու վերադարձել Ստամբուլ: Այնտեղ էլ նրան ձերբակալել են: Իր ցուցմունքներում նա պատմել է նախապատրաստվող ահաբեկչության մասին, իրականացվել է հատուկ գործողություն, որի շրջանակներում էլ 2 ահաբեկիչները ոչնչացվել են»,- ասել է Անկարայի քաղաքապետը:

5952 | 3
Facebook