Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք կողմ ենք քվեարկելու «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին». Նիկոլ Փաշինյան

16:55, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
«Մենք կողմ ենք քվեարկելու «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին». Նիկոլ Փաշինյան
     ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական 9 հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ իրենք կողմ կքվեարկեն «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին: «Մեր դիրքորոշումը «Ծառուկյան» դաշինքի մասով շարունակում է մնալ նույնը: Մենք քվեարկելու ենք «Ծառուկյան» դաշինքի առաջադրած թեկնածուներին կողմ: Չնայած, անկեղծ ասած, երեկվա քվեարկությունն այս առումով մեզ մտահոգեց: Չնայած խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են ԱԺ-ի 9-ը հանձնաժողով ունենալու փոխարեն 10-ը հանձնաժողով ունենալու մեր նախագիծը, բայց «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ կողմ քվեարկեցին հանրապետականի առաջարկած տարբերակին, ինչի արդյունքում էլ նրանց տարբերակն անցավ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
4198 | 4
Facebook