Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շերն այսօր դառնում է 71 տարեկան

16:40, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Շերն այսօր դառնում է 71 տարեկան
     Ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի Շերն այսօր դառնում է 71 տարեկան: Շերիլին Սարգսյանը ծնվել է Էլ Սենթրո քաղաքում (Կալիֆորնիա)։ Արդեն 50 տարուց ավել Շերը շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից է: Երգչուհի, դերասանուհի, գրող, ռեժիսոր: Նա 1970-ականների այն երգչուհիներից է, ով սուպերաստղի իր տիտղոսը պահպանում է մինչև այսօր: Այս երգչուհուն հաճախ անվանում են «Փոփի Աստուածուհի»:
     Շերը արժանացել է Օսկարի, Գրեմմիի, Ոսկե Գլոբուսի և զանազան ուրիշ մրցանակների։ Շերը Ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։
Շերն այսօր դառնում է 71 տարեկան

     Երգչուհին 1993 թվականի ապրիլի 28-ին եկել է Հայաստան։ Նա իր հետ բերել է 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Այցելել է մանկատներ, մանկական հիվանդանոցներ։ Երգչուհին նաև մեծ գործունեություն է ծավալում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում:
7156 | 5
Facebook