Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում մի խումբ երիտասարդներ զենքի սպառնալիքով առևանգել են քաղաքացուն, ծեծի ենթարկել և պահաջել 1700 ԱՄՆ դոլար

15:25, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Երևանում մի խումբ երիտասարդներ զենքի սպառնալիքով առևանգել են քաղաքացուն, ծեծի ենթարկել և պահաջել 1700 ԱՄՆ դոլար
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անձի առանգում հատկանիշով։ Երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի թիվ 28/1 հասցեից առևանգվել է Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Վիրաբյանը։ Ոստիկանները նշված հասցեից անձի առևանգման և ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով բերման են ենթարկել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Մկրտչյանին, Նուբարաշեն 11-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շահբազյանին, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Մակարյանին, նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Մակարյանին (Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս եղբայրներ են), Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Խանամանյանին և Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոմիկ Երեմյանին։
     Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Կ. Մակարյանի մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։
     Առևանգված Ա. Վիրաբյանը հայտարարել է, որ նշված անձինք խաբեությամբ և սպառնալիքով իրեն նստեցրել են ավտոմեքենա, որտեղ ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, այնուհետև զրկել ազատությունից և իրեն տարել Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Նուբարաշեն» գերեզմանատուն, որտեղ էլ զենքի սպառնալիքով մի քանի ժամ իրեն պահել են նշված վայրում՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին և պահանջել են 1700 ԱՄՆ դոլար։ Ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկված բոլոր կասկածյալները ձերբակալվել են:
8111 | 1
Facebook