Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռիո-2016-ի ավելի քան 100 մեդալ հետ է վերադարձվել՝ ժանգոտվելու պատճառով

13:45, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Ռիո-2016-ի ավելի քան 100 մեդալ հետ է վերադարձվել՝ ժանգոտվելու պատճառով

Ռիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ավելի քան 100 մեդալ վերադարձվել է կազմակերպիչներին՝ սևանալու և ժանգոտվելու պատճառով։ Կազմակերպիչները կվերանորոգեն ավելի քան 130 մեդալ և կվերադարձնեն մարզիկներին։ Նշվում է, որ ամենից շատ վնասվել են բրոնզե մեդալները։

«Հիմնականում պատճառն այն է, որ մեդալները ընկել են և վնասվել, ինչից հետո սևացել են և ժանգոտվել։ Բացի այդ, մոտ 10 մեդալ վնասվել է ցածր ջերմաստիճանների պատճառով»,- նշել են կազմակերպիչները։

5146 | 0
Facebook