Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայում կքննարկեն, ամեն հարց առաջ կքաշենք». Հակոբ Բեգլարյան

13:05, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
«Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայում կքննարկեն, ամեն հարց առաջ կքաշենք». Հակոբ Բեգլարյան
     ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն ԱԺ ամբիոնից բարձրացնելու է ցանկացած հարց, այդ թվում գնումների ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ, եթե խմբակցությունն այդպես ցանկանա: «Ես միայն իմ գլխի տերը չեմ, ես ֆրակցիայի անդամ եմ, ֆրակցիայում կքննարկեն, ամեն հարց առաջ կքաշենք»: Այն հարցին, թե ֆրակցիայի թույլտվությունից հետո միայն կոռուպցիայի վերաբերյալ հարցերը կբարձրացնի, Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ, բոլոր նեգատիվ երևույթների մասին բոլորս պիտի խոսենք»: Դիտարկմանը, որ նեգատիվ երևույթներից մեկն էլ ընտրակաշառքն է, որի հետ մշտապես կապվում է Բեգլարյանների անունը, վերջինս ասել է. «Ընկերներ ջան, տենց բան չի եղել»:
     Լրագրողները Հակոբ Բեգլարյանին հիշեցրեցին նաև, որ ինքը ժամանակին գնումների ոլորտում չարաշահումների հետ կապված պատմությունների մեջ է եղել։ «Ես էդ վախտ գնումների ոլորտի պետ չեմ եղել: Ես ուղղակի աջակցման ոլորտի պետն եմ եղել: Հետո վարչապետը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ գնումների հետ և ինձ առաջարկեց ավելի բարձր պաշտոն, որի համար շնորհակալ եմ»,- եզրափակել նա:
1679 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 13:30, 20.05.2017
այն պաշտոնյան որը չի թալանում, նրա պաշտոնը չեն բարձրացնում.. այլ հակառակը, սկսում են փորփրել կեխտ մանգալ, որ տանեն փակեն.. այն էլ երկար ժամանակով..
անիցյալ հայ ազգ
անիցյալ հայ ազգ 20:13, 20.05.2017
https://www.youtube.com/watch?v=CceAWBSzRDg