Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայում կքննարկեն, ամեն հարց առաջ կքաշենք». Հակոբ Բեգլարյան

13:05, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
«Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայում կքննարկեն, ամեն հարց առաջ կքաշենք». Հակոբ Բեգլարյան
     ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն ԱԺ ամբիոնից բարձրացնելու է ցանկացած հարց, այդ թվում գնումների ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ, եթե խմբակցությունն այդպես ցանկանա: «Ես միայն իմ գլխի տերը չեմ, ես ֆրակցիայի անդամ եմ, ֆրակցիայում կքննարկեն, ամեն հարց առաջ կքաշենք»: Այն հարցին, թե ֆրակցիայի թույլտվությունից հետո միայն կոռուպցիայի վերաբերյալ հարցերը կբարձրացնի, Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ, բոլոր նեգատիվ երևույթների մասին բոլորս պիտի խոսենք»: Դիտարկմանը, որ նեգատիվ երևույթներից մեկն էլ ընտրակաշառքն է, որի հետ մշտապես կապվում է Բեգլարյանների անունը, վերջինս ասել է. «Ընկերներ ջան, տենց բան չի եղել»:
     Լրագրողները Հակոբ Բեգլարյանին հիշեցրեցին նաև, որ ինքը ժամանակին գնումների ոլորտում չարաշահումների հետ կապված պատմությունների մեջ է եղել։ «Ես էդ վախտ գնումների ոլորտի պետ չեմ եղել: Ես ուղղակի աջակցման ոլորտի պետն եմ եղել: Հետո վարչապետը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ գնումների հետ և ինձ առաջարկեց ավելի բարձր պաշտոն, որի համար շնորհակալ եմ»,- եզրափակել նա:
3570 | 2
Facebook