Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյուղացիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը

12:25, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Գյուղացիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը
     Արդեն 1.5 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ, Հայկաշեն, Գրիբոյեդով և մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Գյուղացիները բարձրաձայնում են, որ իրենք հայտնվել է անելանելի վիճակում. «Վարչապետն իր խոսքում կուրծք ծեծելով ասում էր, թե՝ գյուղմթերքներ արտադրեք, այն չի մնա, կսպառվի, ու հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ»։ Գյուղացիներն ասում էին նաև. «Բերքը ջրի գնով են մեզ ստիպում վաճառենք իրենց, ինչպես վաճառքից սկի սերմի փողը չենք կարում դուրս բերենք, ստեղից-ընդեղից վարկի տակ ընկած՝ պարտք անելով, ծերը ծերին հասցնելով՝ փորձում ենք վարկի տակից դուրս գանք։ Սակայն դա էլ հարցի լուծում չի։ Պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ սարեր էին խոստանում մեզ, գոնե դրա հիսուն տոկոսը կատարեն, թե չէ, ընտրությունները պրծան, հիմա ղասաբի դանակն առել, քերթում են մեզ»։ Գյուղացիները պահանջում են, որպեզի նշված վայր ժամանի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Գյուղացիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը
8973 | 6
Facebook