Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:30, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։
     2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
     Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
     ՀՀ քննչական կոմիտե

3939 | 1
Facebook