Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի տնկեց

16:05, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի տնկեց
     «Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության և ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Նա կհանդիպի Հայաստանի և Արցախի պետական, մշակութային ու հոգևոր գործիչներին և կներկայացնի իր գործունեությունն ու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը:
     «Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, այս անգամ արդեն ավելի շատ պատմություններով: Ես Հայաստան եմ բերել այն բոլոր երջանիկ մանուկների ու երիտասարդների ուղերձը, որոնք «Ավրորա» մրցանակի շնորհիվ այսօր օթևան ունեն կամ որակյալ կրթություն են ստանում: Նրանք այժմ կարող են երազել ավելիին հասնելու մասին», - ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն»:
     «Անհամբերությամբ սպասում եմ՝ հանդիպելու Հայաստանի և Արցախի երիտասարդներին, կանանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց հյուրընկալ դռներն են բացելու իմ առաջ»:
     Մայիսի 20-ին Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Հենց Ավրորա Մարդիգանյանն է դարձել ոգեշնչման աղբյուր «Ավրորա» մրցանակի ստեղծման համար: Թանգարանում շրջայցից հետո տիկին Բարանկիցեն գրություն թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի տնկեց:
    
«Կարևորելով «Ավրորա» մրցանակի առաքելությունը և խորհուրդը, մենք անհրաժեշտ ենք համարում, որ ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, հնարավորություն ստանան նաև Ծիծեռնակաբերդում իրենց խորհրդանշական ներկայությունն ունենալ՝ մշտադալար ծառի տեսքով: Դա շարունակական ավանդույթ կդառնա և Հայաստանի, և Ծիծեռնակաբերդի համար», - ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երևանից Մարգարիտ Բարանկիցեն կուղևորվի Հայաստանի հարավ. կայցելի Տաթևի միջնադարյան վանական համալիր, Գորիսում կհանդիպի տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և ուսանողների հետ, կայցելի Աքսել Բակունցի տուն-թանգարան: Մարգարիտ Բարանկիցեն այնուհետև կմեկնի Արցախ, որտեղ Շուշիում կայցելի Ս. Ղազանչեցոց եկեղեցի և Վերին մզկիթ, «Նարեկացի» արվեստի կենտրոն, որտեղ տեղի կունենա մշակութային միջոցառում: Ստեփանակերտում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետև կմեկնի Գանձասար:
     Մարգարիտը կլինի նաև Գյումրիում, կայցելի Հայ կաթողիկե եկեղեցի, «Թռչունյան» մանկատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին: Էջմիածնում մրցանակի առաջին դափնեկիրը կհանդիպի նաև «Altitude 5165» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
     Մայիսի 26-ից Մարգարիտ Բարանկիցեն հարյուրավոր այլ հյուրերի հետ Երևանում և Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երևանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ:
     Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթևան և խնամք:
1966 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am